Շնորհավոր ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ

Posted by: | Posted on: Հոկտեմբերի 4, 2017

Հարգելի ուսուցիչներ, սրտանց շնորհավորում ենք ձեզ ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ: Ամեն երեխայի գիտակցական կյանքը հենց ձեզանով է սկսվում, և ձեր վաստակն անուրանալի է հայրենի երկրի ապագա քաղաքացիների կրթության ու դաստիարակության գործում: Դուք մեր ապագա սերունդների սրտերում սերմանում եք հայրենասիրություն ու նվիրում, ձեր այսօրվա սաները վաղը կերտելու են մեր երկրի պատմությունը` դառնալով նրա զինվորը, մտավորականը, աշխատավորն ու մշակը:

Մաղթում երջանկություն, քաջառողջություն, աշխատանքային ու ստեղծագործական հաջողություններ:

Ցանկանում ենք միշտ երջանիկ տեսնել Ձեզ:


Սեպտեմբերի մեկի շնորհավորանք

Posted by: | Posted on: Սեպտեմբերի 1, 2017

Սիրելի՛ դպրոցականներ, մանկավարժներ, ծնողներ ու, հատկապես, առաջին դասարանցի փոքրիկներ, ջերմորեն ու լավագույն բարեմաղթանքներով Սիփանիկի դպրոցի կոլեկտիվը տնօրեն՝ Մայիս Սահակյանի գլխավորությամբ սրտանց շնորհավորում է սեպտեմբերյան այս տոնի առթիվ`մաղթելով բարի երթ դեպի գիտելիքի աշխարհ։


Շնորհավոր Մարտի 8

Posted by: | Posted on: Մարտի 9, 2017

Սիրելի կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով առողջություն, անսահման սեր, երջանկություն և բարձր տրամադրություն:

Թող այս գարնանային ծաղիկների անուշ բույրով լցվի Ձեր նուրբ ու քնքուշ հոգին: Շնորհավորում ենք Ձեզ Մարտի 8-ի կապակցությամբ:


Posted by: | Posted on: Մարտի 1, 2017

Եկավ գարունը, տարվա հերթական, գեղեցիկ եղանակը:Եվ գարնան առաջին օրվա  առիթով մեր անձնակազմը սիրով շնորհավորում է բոլորին, ցանկանալով` սիրո և նպատակների իրականացման  գարուն:


Դպրոցը պատրաստում է կյանքի մի աշխարհում, որը գոյություն չունի: Ա. Կամյու

Posted by: | Posted on: Հունվարի 30, 2017


Ողջու՛յն, աշխարհ:

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 16, 2016

Welcome to Armenian Schools Sites. This is your first post. Edit or delete it, then start blogging!